ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սարի թաղի 21 համարի ավտոբուսի դռները «բրդելով» են բացվում-փակվում

Սարի թաղի 21 համարի ավտոբուսի դռները «բրդելով» են բացվում-փակվում
08.12.2013 | 11:41

Շուրջ մեկ շաբաթ է Սարի թաղը սպասարկող 21 համարի երթուղային ավտոբուսի դռները, անսարքության պատճառով, չեն փակվում: Ուղևորները, այս ցրտաշունչ եղանակին դրսից փչող քամուց դողացնելով, վարորդին խնդրում են փակել երթուղայինի դռները, բայց ապարդյուն, չեն փակվում: Այսօր, երբ ավտոբուսը կանգառ հասավ, և ուղևորները հերթական անգամ մնացին փակ դռների հետևում, վարորդը դիմեց ուղևորներին. «Ժողովո’ւրդ, բրդե’ք, բրդե’ք թող բացվի»: «Բրդեցին», մի կերպ բացեցին: Վարորդից հետաքրքրվեցի, թե մինչև ե՞րբ եք մտադիր այսպես աշխատել: Ո՞Ւր մնացին թաղամասը նոր տրանսպորտային միջոցներով ապահովելու խոսակցությունները, ո՞ւր մնացին քաղաքապետարանի խոստումներն առ այն, որ դեռ նոյեմբեր ամսին պետք է կա՛մ ավտոբուսներ ավելացվեին, կա՛մ հները նորերով փոխարինվեին: Մի փոքր մտածելուց հետո, վարորդը նեղսրտած պատասխանեց. «Թող չփոխեն, թող գոնե վերանորոգեն»: Հարցիս` ում պարտավորությունների մեջ են մտնում վերանորոգման աշխատանքները, նա բազմանշանակ լռեց: Պարզ է` գծատիրոջ: Հաջորդ հարցիս` 21-ի վարորդներն այդ խնդրով դիմե՞լ են գծատիրոջը և ինչ պատասխան են ստացել, վերջինս է’լ ավելի հիասթափված վրա բերեց. «Ասողին լսող ա պետք, ո՞ւմ ինչ ասենք, ո՞ւմ ա հետաքրքիր, որ… »: Հիշեցնենք՝ Երևանի Սարի թաղը սպասարկող երթուղային ավտոբուսները շատ անմխիթար վիճակում են, դռների անսարք վիճակն էլ ընդամենը «ծաղիկներն» են: Ավելի վտանգավոր է դրանց տեխնիկական վիճակը, երբ ուղևորներով բեռնված հնամաշ, իրենց գոյությունը հազիվ քարշ տվող ավտոբուսները հենց ոլորանների վրա պարզապես հրաժարվում են աշխատել: Այս հարցով բազմաթիվ անգամ դիմել ենք քաղաքապետարանին, վերջինս մշտապես փափուկ բարձ է դրել գլխներիս տակ, վստահեցնելով, թե «մոտ ժամանակներս» որևէ լուծում կտրվի հարցին: Պարզապես, քաղաքապետարանը համարձակություն չունի խոստովանելու, որ անզոր է դեմ գնալ ցանկացած գծատիրոջ կամայականություններին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Այսօր ուղևորափոխադրող կազմակերպությունների ու գծատերերի միակ պահանջը տրանսպորտի սակագինը բարձրացնելն է, նրանք առանց խղճի խայթի հոխորտում են, որ «գիծ դուրս չեն գա»: ՈՒ չեն մտածում՝ ո՞ր առավելության համար ուղևորն ավելին պետք է վճարի` ջարդած դռների՞, ուշացումների՞, վարորդների անբարեկիրթ վերաբերմունքի՞, թե՞ մշտական խցանումների:

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ